Աղասի Թավադյան
Դրամի Դրամա
Այս օրերի ընթացքում տվել եմ 5 հարցազրույց տվյալ թեմայի վերաբերյալ։
Հարցազրույցները կտան հետևյալ հարցերի պատասխանները․
- Ի՞նչ է կատարվում փոխարժեքի հետ:
- Ի՞նչ կապ ունի ՌԴ տնտեսական ճգնաժամը Արցախի հետ:
- Ի՞նչ նոր շոկեր կարող են սպասել Հայաստանին:
- Ի՞նչ է մեզ սպասվում:
- Ի՞նչ անել տնտեսության և պետության ամրապնդման համար:
- Արցախի կորուստը նաև տնտեսական շոկ է, կարող են ավելի մեծ շոկեր լինել: Այս հարցազրույցը տրված է երկուշաբթի օրը, երբ դոլարի փոխարժեքը հասել էր 450 դրամի։ Այս հարցազրույցում ես կանխատեսում եմ, որ արժեզրկումը ընդամենը սպեկուլյացիա է և մոտակա օրերին դրամը հետ է ամրանալու։
- Դրամի 10-15% արժեզրկում` մի քանի օրում․ ի՞նչ է կատարվում փոխարժեքի շուկայում: Այս հարցազրույցը տվել եմ Հայաստանի հանրային ռադիոյին։
Banks.am պորտալին տվել եմ 2 հարցազրույց.
Նշենք նաև, որ փոխարժեքի ամենաբարձր կետին, երբ դոլարը հասել էր 420-450 դրամի, կատարել եմ կանխատեսում, որ այդ օրվա վերջ դոլարը լինելու է 410-420: Այդ օրվա վերջ դոլարը 430-450-ից իջավ մինչև 403-418 դրամ։
Մոտակա ամսվա ընթացքում մեր կողմից կանխատեսվում են որոշակի տնտեսական փոփոխություններ։ Եթե ուզում եք առաջինները տեղեկանալ դրանց մասին, ապա կապ հաստատեք մեզ հետ։