Ռուսական ռուբլին ամրանալու է։ Արտարժույթի հնարավոր հոսքը Ռուսաստանից Հայաստան
16 October 2023 Աղասի Թավադյան
Տնտեսություն Ֆինանսներ

Ռուսական ռուբլին ամրանալու է։ Արտարժույթի հնարավոր հոսքը Ռուսաստանից Հայաստան

Տրանսֆերտներ Դրամական փոխանցումներ Ռուսաստան Հայաստան 5 րոպե

🔵➡️ Մեծ հավանականությամբ ռուբլին ամրանալու է։

🔵➡️ Հնարավոր է, որ կապիտալի (դոլարի) ներհոսք ենք տեսնելու Ռուսաստանից Հայաստան։

Ռուսաստանի Դաշնությունը 3 օր առաջ սահմանափակեց որոշ խոշորագույն արտահանողների կապիտալը։

Այս արտահանողներից կպահանջվի արտարժույթով ստացված եկամուտի ոչ պակաս, քան 80% ավանդադրել ռուսական բանկերում, այնուհետև երկու շաբաթվա ընթացքում վաճառել այդ հասույթի առնվազն 90% ներքին շուկայում: Այսինքն արտահանողները պետք է արտարժույթով ստացած եկամուտի 75% ռուբլի դարձնեն շուկայում։ Ավելին՝ reuters.com:

Այս քայլը մեծացնելու է արտարժույթի քանակությունը ՌԴ շուկայում ու ամրացնելու է ռուբլին։ Անցած տարի այս ժամանակ դոլարը մոտ 60 ռուբլի էր 1 դոլարի դիմաց։ Վերջին 2 ամսվա ընթացքում 1 դոլարը հատել է 100 ռուբլի սահմանը մի քանի անգամ։

Սա է հանդիսացել հիմնական պատճառը, որ Ռուսաստանում հիմնական տոկոսադրույքը բարձրացվել է 7.5-ից 13% 2 ամսվա ընթացքում։ Ավելին իմ կայքում։

Քանի որ այս քայլից դոլարի քանակությունը մեծանալու է Ռուսական շուկայում, կարող ենք սպասել, որ ռուբլին 2-3 ամսվա մեջ ամրանալու է մինչև 1 դոլարը մոտ 88-92 ռուբլու, որից հետո այն ամենայն հավանականությամբ նորից սկսելու է արժեզրկվել։ Սա առաջին հետևությունն է։

Երկրորդ հետևությունը այն է, որ այս պահին սահմանափակված ՌԴ խոշոր բիզնեսը կարող է ման գալ այլ երկրներ իր կապիտալ գործունեության համար։

Այժմ մենք կարող ենք տեսնել ՌԴ-ից կապիտալի 2-րդ արտահոսքը, ինչ տեսանք 2022 թ․ կեսերին։ Այս արտահոսքը ավելի ցածր կլինի, քան նախորդը։ Սակայն մեր տնտեսական ցուցանիշները այս պահին գտնվում են անկման մեջ, և եթե այս սցենարը իրականանա, սա կլինի հավելյալ խթան մեր տնտեսության ու բանկային համակարգի համար։

Միջազգային դրամական փոխանցումների վերլուծություն

2022 թվականն աննախադեպ տարի էր ֆիզիկական անձանցից դեպի հայկական բանկեր բանկային փոխանցումների աճի առումով, դրանք աճել են 2,5 անգամ՝ 2,1 մլրդ դոլարից հասնելով 5,2 մլրդ դոլարի։ Այս աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից ստացված բանկային փոխանցումներով, որոնք քառապատկվել են՝ 865 մլն դոլարից հասնելով 3,6 մլրդ դոլարի։ Արդյունքում Հայաստան է փոխանցվել զգալի գումար՝ հիմնականում դոլարով, ինչը հանգեցրել է դոլարի առաջարկի աճին և դոլարի արժեզրկմանը դրամի նկատմամբ (տես գծապատկեր 1.)։ Տնտեսական գործոնները խիստ փոխկապակցված են: 2022 թվականին արտարժույթի ներհոսքը բանկային համակարգ աճել է 2,5 անգամ, իսկ արտահոսքը՝ մոտ 2 անգամ։ 2022 թվականին ներհոսքը կազմել է 5,2 մլրդ դոլար, իսկ արտահոսքը՝ 2,7 մլրդ դոլար։

Գծապատկեր 1. ՀՀ բանկային համակարգի միջոցով կատարված դրամական փոխանցումներ (տարեկան, մլրդ դոլար)։

Այս դինամիկան ուսումնասիրելու համար դիտարկենք նաև Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված ամսական ցուցանիշները: Նշենք, որ զեկույցի ներկայացման պահին 2023թ. մինչև ապրիլ բանկային փոխանցումների տվյալները հասանելի են: Ինչպես երևում է Գծապատկեր 2-ից 2023թ. դրական ներհոսքի աճի դինամիկան կայունացել է նոր մակարդակում և դեռևս առկա չէ նվազման միտում: Որոշակի լագով գրանցվել է նաև դեպի այլ երկրներ բանկային արտահոսքերի զգալի աճ, որը վկայում է այն մասին, որ Հայկական տնտեսությունը չի կարող տեղաբաշխել եկած գումարները, որոնք դուրս են գալիս հիմնականում այլ երկրներ:

Գծապատկեր 2. ՀՀ բանկային համակարգի միջոցով կատարված դրամական փոխանցումներ (12 ամսվա կտրվածքով, մլրդ ԱՄՆ դոլար)։

Գծապատկեր 3. ՀՀ բանկային համակարգի միջոցով կատարված դրամական փոխանցումներ (ամսական կտրվածքով, մլն ԱՄՆ դոլար)։

Ինչպես երևում է գծապատկերից, բանկային փոխանցումները հասել էին իրենց պիկային կետին 2023 թվականի սկզբին և այժմ դրանց ծավալը փոքրանում է։ Այստեղ հնարավոր է երկու սցենար՝ կամ փոխանցումները շարունակում են անկում գրանցել և 2023թ. վերջ բանկային փոխանցումները 10-25 տոկոսով ավելի քիչ են լինելու, քան նախորդ տարի, կամ էլ առաջին մասում նկարագրված սցենարը իրականանում է և այս տարվա բանկային փոխանցումները հավասարազոր են լինելու կամ որոշ չափով գերազանցելու են նախորդ տարվա ցուցանիշները։

Քանի որ բանկային փոխանցումների մոտ 70 տոկոսը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից, դիտարկենք նաև առանձին ՌԴ-ից կատարված բանկային փոխանցումները։

Գծապատկեր 4. Ռուսաստանից ստացված ոչ կոմերցիոն և ընդհանուր բանկային փոխանցումները (ամսական կտրվածքով, մլն ԱՄՆ դոլար)։

Ինչպես երևում է գծապատկերից, մինչև 2022 թվականը փոխանցումների գերակշիռ մասը ոչ կոմերցիոն բնույթի տրանսֆերտներն էին, 2022 թվականից սկսած փոխանցումների գերակշիռ մասն ուներ կոմերցիոն բնույթ։ Նշեմ նաև, որ ոչ կոմերցիոն տրանսֆերտների / ՀՆԱ հարաբերությունը անկում է ապրել և այս պահին ռեկորդային ցածր՝ 8 տոկոսի մակարդակի վրա է։

ԶԼՄ հաղորդակցություններ, Բենզինի գին

Բենզինի գնի հարցի լուծումն ավելի շատ քաղաքական է.

Կարդացեք իմ նոր հարցազրույցը։

  • Մեկ տարում բենզինի գինը 380 դրամից հասել է 580 դրամի մեկ լիտրի դիմաց։ Վերջին աճը կապված է դրամի արժեզրկման և նավթի համաշխարհային շուկայի դինամիկայի հետ: Քանի որ դրամը նույնպես տատանվում էր՝ բենզինի գները բարձրացնելով։
  • Համաշխարհային գործոնները, ինչպիսիք են ՕՊԵԿ+ նավթի արդյունահանման սահմանափակումները, նույնպես ազդում են գների վրա։ Չնայած ցածր պահանջարկին, առաջարկի արհեստական սահմանափակումները գները բարձր են պահում: Իրավիճակին նպաստում է նաև Ռուսաստանի կողմից բենզինի արտահանման վերջին էմբարգոն։
  • Ռուսաստանի պայքարը ռուբլու արժեզրկման և նավթի արտահանման դեմ հանգեցրել է բենզինի ներքին դեֆիցիտի, որը ազդել է նաև մեր շուկայի վրա։

Այս խնդրի մասին ավելին տեղեկանալու համար կարդացեք հարցազրույցը

English Summary

  1. The Russian ruble is expected to strengthen due to recent capital control measures imposed by the Russian government on exporters. These measures require exporters to deposit a significant portion of their foreign currency earnings in Russian banks and sell most of their earnings on the domestic market. This will increase the amount of foreign currency in the Russian market, strengthening the ruble. As a result, it is anticipated that the ruble will strengthen to 88-92 rubles per dollar in the next 2-3 months, followed by a potential depreciation. This could lead to an outflow of capital from Russia, benefiting Armenia’s economy and banking system.
  2. In 2022, Armenia experienced a substantial increase in international money transfers, particularly from Russia, resulting in an influx of dollars into the country’s banking system. The significant inflow of foreign currency was coupled with a rise in outflows. This dynamic has been instrumental in influencing the exchange rate of the Armenian dram against the US dollar.
  3. A portion of the report discusses the rising gasoline prices in Armenia, which have increased significantly over the past year. Factors contributing to this increase include the devaluation of the dram, global oil market dynamics, OPEC+ oil production restrictions, and Russia’s export embargo on gasoline, leading to internal shortages in Armenia. The rising gasoline prices are seen as a political issue with global and domestic implications.

Հղում

Թավադյան, Ա. (2023, October 16). Ռուսական ռուբլին ամրանալու է։ Արտարժույթի հնարավոր հոսքը Ռուսաստանից Հայաստան. Tvyal Newsletter. https://tvyal.com/newsletter/hy/2023/2023-10-16/

Վերլուծության կոդը հասանելի է GitHub-ում:

Բովանդակություն

  • Միջազգային դրամական փոխանցումների վերլուծություն
  • ԶԼՄ հաղորդակցություններ, Բենզինի գին
  • English Summary

Նույն թեմայով

Ռուսական փողերը հետ են գնում. ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը Feb 2025
Կապիտալի ներհոսքից մինչև արտահոսք. Հայաստանի տնտեսական հրաշքի ներքին խոհանոցը Sep 2024
Կապիտալի արտահոսք Mar 2024
Դոլարայնացման և մոնետիզացիայի մակարդակը Հայաստանում Oct 2023
Զրույց, Ռուսաստանի տնտեսությունը Հայաստանից ավելի մեծ կախման մեջ է։ Sep 2023
Ժողովրդագրական ճգնաժամ․ 2100 թվականին Հայաստանում 2 միլիոն հայ Nov 2024

Loading…