Բենզինի գնը իջնելու է մինչև 400
27 November 2023 Աղասի Թավադյան
Տվյալագիտություն Տնտեսություն

Բենզինի գնը իջնելու է մինչև 400

Կանխատեսում Մեքենայական ուսուցում Բենզին 6 րոպե

➡️Բենզինի գինը մոտակա 2 ամսում կարող է իջնել՝ 400 դրամ

Հայաստանի ու ԱՄՆ բենզինի գնի համեմատությունը (տես առաջին գծապատկերը)։

Նշեմ, որ ճիշտ չէ ուղիղ համեմատել բենզինի գինը Հայաստանում և ԱՄՆ-ում, քանի որ ԱՄՆ-ն նավթ արտադրող և սպառող ամենախոշոր պետությունն է, որը OPEC+ երկրներից արդեն գրեթե նավթ չի ներմուծում։ Հայաստանը նավթի պաշարներ չունի և բենզին է ներմուծում Ռուսաստանից։ Սակայն համաշխարհային նավթի գները ազդում են բենզինի գնի վրա և՛ ԱՄՆ-ում և՛ Հայաստանի շուկայում, որը երևում է գծապատկերից։ Բենզինի գինը նույն աճի ու նվազման տենդենցներ ունի գրեթե բոլոր պետություններում։

Այս պահին բենզինի գինը Հայաստանում ռեկորդային բարձր է։ Ուշադրություն դարձրեք, որ սեպտեմբերի 8-ից բենզինի գինը Հայաստանում գրեթե չի փոխվել՝ 1.32 դոլար, և հոկտեմբերի 4-ին գրանցված ռեգուլյար բենզինի գնի բարձրացումը 540-ից 570 դրամ հիմնականում պայմանավորված էր դրամի արժեզրկմամբ՝ 380-ից 402 դրամ։ Դոլարով ներմուծման գինը չի փոխվել։

Գծապատկեր 1. Բենզինի և դեզելային վառելիքի գների համեմատություն Հայաստանում և ԱՄՆ-ում

* Նշումներ՝ ՀՀ շուկայական գինը փոխարկվել է դոլարի օրվա միջազգային փոխարժեքով։

➡️Իջնելո՞ւ է արդյոք բենզինի գինը։

Քննարկենք այն հնարավոր նախապայմանները, որոնք կարող են իջեցնել բենզինի գինը։

  1. ԱՄՆ բենզինի գների իջեցում։ Բենզինի գինը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում սեպտեմբերի 30-ին իջել է 1.03 դոլարից մինչև 0.69 ցենտ։ Նորից նշեմ՝ ԱՄՆ և Հայաստանի բենզինի գները տարբեր շուկայական մեխանիզմներով են ձևավորվում, բայց երկուսի վրա էլ ազդում են համաշխարհային նավթի գները։
  2. Համաշխարհային նավթի գների իջեցում։ Ռուսական Urals նավթի գինը սեպտեմբերի 30-ին պիկային կետում 80 դոլար էր բարելի համար, այս պահին 65 դոլար է մեկ բարելի համար, գինը իջել է մոտ 20 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում իջել են նաև նավթի այլ նիշերը (տես գծապատկեր 2)։
  3. Ռուսական բենզինի արտահանման արգելքի դադարեցում։ Ռուսաստանը սեպտեմբերի 21-ին ժամանակավոր արգելք էր դրել բենզինի և դիզելային վառելիքի արտահանմանը, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ։ Այս քայլի նպատակն էր հագեցնել Ռուսաստանի շուկան վառելիքով և իջեցնել ներքին շուկայում դրա գինը։ Այս քայլը նույնպես սահմանափակեց համաշխարհային բենզինի առաջարկը։ Բենզինի և դիզելային վառելիքի արտահանման սահմանափակումները արդեն հանվել են՝ համապատասխանաբար հոկտեմբերի 7-ին և 22-ին։ Սա նորից մեծացրեց արտաքին շուկայում վառելիքի առաջարկը։
  4. Դրամի հնարավոր արժևորումը 402-ից մինչև 380 դրամ։ Վերջին ժամանակահատվածում գրեթե բոլոր զարգացող պետությունների արժույթները արժևորվել են։ Ռուբլին արժևորվել է 9 տոկոսով, Ղազախական տենգեն` 4 տոկոսով, Լեհական զլոտին 9 տոկոսով, եվրոն՝ 4 տոկոսով (տես գծապատկեր 3)։ Այս տենդենցը դեռ շարունակվում է։ Սա ճնշում է գործադրում նաև մեր շուկայի վրա, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ դոլարի ծավալը վերջին 2 ամսում Հայաստանի շուկայում որոշակիորեն մեծացել է։

➡️Ինչքանո՞վ կարող է նվազել բենզինի գինը մեր շուկայում։

Նավթի գնի իջեցումը բենզինի գինը կարող է իջեցնել 20 տոկոսով, իսկ դրամի արժևորումը 402-ից մինչև 380՝ 5 տոկոսով։ Այդ դեպքում գումարային մոտ 25 տոկոսով կարող է բենզինի գինը իջնել մոտակա 2-3 ամսում։ Դառնալով՝ ռեգուլյարը 400 դրամ, պրեմիում բենզինը՝ 430 դրամ։

Գծապատկեր 2. Համաշխարհային նավթի գների և Հայաստանի բենզինի գնի համեմատություն

  • Թե ինչպե՞ս և ո՞վ է ձևավորում բենզինի գինը ներքին շուկայում, կարդացեք նախորդ վերլուծությունը
  • Իմ նախկին կանխատեսումներից, որոնք իրականացել են. ռուբլին արժևորվելու է մինչև 88-82 ռուբլի 1 դոլարի համար Այս կանխատեսումը իրականացրել եմ 2 ամիս առաջ՝ այն կետին, երբ 1 դոլարը 98 ռուբլի էր։

Գծապատկեր 3. Դոլարի արժեզրկում։ Տարածաշրջանի մի շարք փոխարժեքների դինամիկան (01-11-2023 = 100%)

Բենզինի գնի կանխատեսում մեքենայական ուսուցման մոդելների միջոցով

Այս հատվածը ունի տեխնիկական բնույթ։

Մեր կողմից կառուցվել է նաև մի շարք մոդելներ (նաև մեքենայական ուսուցման), որոնք կանխատեսում են բենզինի գինը ներքին շուկայում՝ օգտագործելով միջազգային նավթի գինը 30 օրվա լագով։ Սա թույլ է տալիս կանխատեսել բենզինի գինը հաջորդ 30 օրվա համար՝ հաշվի առնելով նավթի գնի վերջին փոփոխությունները։

Օգտագործված մոդելներն են՝ arima, auto_arima, arima_with_xgboost, prophet, seasonal_reg_stlm: Մոդելների ցուցանիշները տրված են ստորև․

.model_id .model_desc mae mape mase smape rmse rsq
1 REGRESSION WITH ARIMA(0,0,0) ERRORS 0.2444 18.54 124.3 20.46 0.246 0.00826
2 REGRESSION WITH ARIMA(0,1,0)(1,0,0)[12] ERRORS 0.0026 0.19 1.3 0.19 0.003 0.00865
3 ARIMA(0,0,0) WITH NON-ZERO MEAN W/ XGBOOST ERRORS 0.2314 17.55 117.7 19.84 0.263 0.00466
4 PROPHET W/ REGRESSORS 0.0550 4.17 28.0 4.09 0.058 0.14917
5 SEASONAL DECOMP: REGRESSION WITH ARIMA(5,1,3) ERRORS 0.0119 0.90 6.0 0.90 0.015 0.00249

Ներքևում նշված գծապատկերը ինտերակտիվ է (կարդացեք այս նյութը մեր կայքում դրա համար)։ Այն ցույց է տալիս բենզինի գների կանխատեսումը ըստ նշված 5 մոդելների հաջորդ 30 օրվա համար։ Ըստ 12-օրյա seasonal_reg_stlm և auto_arima մոդելների՝ բենզինի գնի փոփոխություն մոտակա ամսում չի սպասվում։ Սակայն auto, arima_with_xgboost, prophet մոդելները կանխատեսում են, որ 1 ամիս հետո բենզինի գնի ամենահավանական արժեքները Հայաստանի շուկայում 1.05, 1 և 1.2 դոլար են լինելու համապատասխանաբար։

Գծապատկեր 4. Բենզինի գնի կանխատեսումը Հայաստանի շուկայում

Նորից նշեմ՝ այս կանխատեսման, գծապատկերների կոդը, ինչպես նաև տվյալների բազաները հասանելի են մեր Github-ում: Տվյալների բազաները ներառում են՝ բենզինի գինը Հայաստանում, համաշխարհային նավթի և բենզինի գները, մի շարք փոխարժեքների բազաները, բենզինի ներմուծման գնի վերաբերյալ և ներքին շուկայում վառելիքի գնաճի տվյալների բազաները։

Հավելյալ տեղեկատվություն.

  • OPEC+ postpones policy meeting to Nov 30, oil falls, 22/11/2023
  • Запрет на экспорт летнего дизельного топлива отменен, 22/11/2023
  • Правительство отменило временный запрет на экспорт бензина, 7/11/2023
  • Оптовые цены на бензин в России рухнули до минимума, 21/09/2023

ԶԼՄ հաղորդագրություններ բենզինի գնի մասին

Դիտեք իմ հարցազրույցը, որը տվել եմ 1in.am լրատվամիջոցին, թե ինչու բենզինի գինը կարող է դառնալ 400 դրամ: Այս հարցազրույցը լրացնում է այս վերլուծությունը և ավելի դյուրին կերպով մատուցում շուկայական թրենդները։

Եթե ձեզ հետաքրքիր է լսել իմ մեկնաբանությունները և տեսնել, թե ինչպես եմ ես կատարում իմ հետազոտությունները, կարող եք մասնակցել իմ սթրիմին:

Ես նպատակադրված եմ այն ամենը, ինչ անում եմ, ներկայացնել և բացատրել սթրիմի կամ վլոգի ձևաչափով: Սա նախնական և փորձնական է լինելու, որը հուսով եմ շարունակական կլինի։

English Summary

Exploring Gasoline Prices – What’s Behind the Recent Spike?

The current newsletter highlights the potential decrease in gasoline prices in Armenia over the next two months. The analysis compares the price of gasoline in Armenia with that in the USA, emphasizing the impact of global oil prices on both markets. Notably, the price of gasoline in Armenia is currently at a record high of $1.32 since September 8, with minimal fluctuations, primarily attributed to dram devaluation. The newsletter explores various factors that could contribute to a decline in gasoline prices, including the reduction of US gasoline prices, global oil price drops, the lifting of Russia’s export restrictions, and a possible dram appreciation.

The article predicts that a combination of a 20% decrease in oil prices and a 5% dram appreciation could lead to a 25% reduction in gasoline prices in the Armenian market over the next 2-3 months. Consequently, regular gasoline costs may decrease to 400 drams, and premium gasoline to 430 drams. The analysis also touches on the recent appreciation of currencies in developing countries, putting pressure on the Armenian market.

The newsletter concludes by mentioning the use of machine learning models for gasoline price forecasting based on international oil prices. The interactive chart on their website shows predictions for the next 30 days, with some models forecasting stable prices, while others anticipate potential fluctuations, with probable values ranging from 1.05 to 1.2 dollars after one month. For more detailed information, readers are encouraged to visit the website.

Հղում

Թավադյան, Ա. (2023, November 27). Բենզինի գնը իջնելու է մինչև 400. Tvyal Newsletter. https://tvyal.com/newsletter/hy/2023/2023-11-27/

Վերլուծության կոդը հասանելի է GitHub-ում:

Բովանդակություն

  • Բենզինի գնի կանխատեսում մեքենայական ուսուցման մոդելների միջոցով
  • ԶԼՄ հաղորդագրություններ բենզինի գնի մասին
  • English Summary

Նույն թեմայով

Արևային էլեկտրակայանները կազմելու են 2023թ. արտադրության 11 տոկոսը Dec 2023
Բենզինի գնի թանկացման պատճառները Nov 2023
Բենզինի գինը թա՞փ է հավաքում Dec 2024
Հայաստանում 2 մլն հայ 2100 թվականին Apr 2024
Բենզինի գինը թա՞փ է հավաքում Mar 2024
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ Dec 2023

Loading…