Հայաստանի արտահանման Առցանց վահանակի հնարավորությունների նկարագրություն
4 December 2023 Աղասի Թավադյան
Տվյալագիտություն Գործիքներ

Հայաստանի արտահանման Առցանց վահանակի հնարավորությունների նկարագրություն

Տեղեկատվական վահանակ Տվյալների տեսողականացում Արտահանում 4 րոպե

Մեր կողմից ստեղծվել է առցանց կառավարման վահանակ, որը կայքի տեսքով արտացոլում է 4 մեթոդաբանությամբ կատարված ավելի քան 2000 կանխատեսում Հայաստանի հիմնական արտահանման ԱՏԳ ԱԱ երկնիշ և քառանիշ ապրանքների հիմնական գործընկեր ուղղություններով:

Ստորև, գծապատկերներում ներկայացված է կանխատեսված արդյունքների հիման վրա ստացված առցանց ինտերակտիվ վահանակի տեսքը: Վահանակը բաղկացած է վեց ընտրության դաշտից, երեք լեզվով ավտոմատ գեներացվող տեքստից, ինչպես նաև երկու ինտերակտիվ գծապատկերներից, որոնք ներկայացնում են ընտրված ապրանք-տարածաշրջան համակցության արտահանման դինամիկան և 2 տարի կանխատեսման հորիզոնը՝ կատարված 2 մոդելով:

Վեց ընտրության դաշտերը հետևյալն են՝

  • Տարածաշրջան (Choose region), որտեղից կարելի է ընտրել 5 գործընկեր տարածաշրջաններից որևէ մեկը: Գործընկեր տարածաշրջաններն են` Եվրասիական տնտեսական միություն (EAEU), Եվրոմիություն (EU), Միջին Արևելիք (Middle East), Մեծ Չինաստան (Greater China) և այլ երկրներ (other countries): Ըստ այս դաշտի ընտրության այլ դաշտերում զետեղված արժեքները և գծապատկերները թարմացվում են:
  • Ընտրեք ԱՏԳ ԱԱ երկնիշ ծածկագրերը (HS Level 2 codes): Այս դաշտում զետեղված արժեքները թարմացվում են ըստ տարածաշրջան դաշտում ընտրված արժեքների` միայն ցուցադրելով այն ապրանքանիշերը որոնք տվյալ ուղղությամբ ունեն շոշափելի արտահանման արժեքներ: Այս դաշտում զետեղվում է ԱՏԳ ԱԱ երկնիշ ծածկագիրը, ինչպես նաև ապրանքի անվանումը:
  • Ընտրեք ԱՏԳ ԱԱ քառանիշ ծածկագրերը (HS Level 4 codes): Այս դաշտի արժեքը թարմացվում է նախորդ 2 դաշտերում ընտրված արժեքների հիման վրա: Այստեղ ցուցադրվում են ընտրված երկնիշ ծածկագրի դաշտի քառանիշ դասիչները: Այսպես՝ երկրորդ դաշտում ԱՏԳ ԱԱ 62 երկնիշ ապրանքանիշը ընտրելուց հետո այս դաշտը թարմացվելու է և ցույց է տալու միայն հետևյալ ԱՏԳ ԱԱ քառանիշ ապրանքանիշերը, որոնք ունեն դեպի տվյալ տարածաշրջան շոշափելի արտահանման արժեքներ: Օրինակ՝ 6201, 6202, 6203, 6204, 6206, 6211, ինչպես նաև «All of 62», այսինքն 62 ապրանքանիշի մեջ զետեղված բոլոր ապրանքների արժեքները: Բացի ապրանքային ծածկագրից այս դաշտում արտացոլվում է նաև ապրանքի անվանումը:
  • Հաջորդ դաշտով ընտրվում է տվյալ ապրանքի ժամանակային շարքի և կանխատեսման բնեղեն (կիլոգրամ) կամ արժեքային (ԱՄՆ դոլար) ցուցանիշը: Նշենք, որ բնեղեն արժեքները հասանելի են միայն քառանիշ ապրանքների ծածկագրերի համար:
  • Հաջորդ դաշտով ընտրվում է կանխատեսման միջակայքը, որը փոփոխում է գծապատկերներում զետեղված կանխատեսումների միջակայքերը: Հասանելի են 50%, 80% և 95% կանխատեսումների միջակայքեր:
  • Վերջին դաշտով ընտրվում է ավտոմատ կերպով գեներացվող տեքստի լեզուն: Հասանելի են 3 լեզուներ` անգլերեն, հայերեն և ռուսերեն: Ինտերակտիվ վահանակի հաջորդ տարրը դա ավտոմատ գեներացվող տեքստն է, որը թարմացվում է ըստ դաշտերում ընտրված արժեքների: Տեքստի նկարագրությունը և գեներացման քայլերը կարելի է տեսնել նախորդ բաժնում: Հայաստանի արտահանման հիմնական ապրանքների համար ավտոմատ կերպով գեներացված տեքստը կարելի է տեսնել նաև Հավելված 1-ում:

Գծապատկերները ցույց են տալիս արտահանման ամսական և տարեկան (12 ամսվա շարժական) գումարի արժեքները բնեղեն կամ արժեքային արտահայտությամբ: Գծապատկերները ինտերակտիվ են մկնիկի տեղաշարժման պահին ցույց են տալիս արտահանման կամ կանխատեսման հստակ արժեքը: Հնարավոր է գծապատկերները մեծացնել, ցուցադրել կամ փակել կանխատեսումներից մեկը, ինչպես նաև ներբեռնել գծապատկերը նկարի տեսքով: Նշենք, որ տվյալ առցանց վահանակը ամենից լավ աշխատում է համակարգչով:

Առաջին Գծապատկերում ներկայացված է արտահանման վահանակը, որտեղ ընտրված են Եվրասիական տնտեսական միությունը որպես գործընկեր տարածաշրջան, ԱՏԳ ԱԱ 3 ծածկագիրը` «ձուկ և ձկնամթերք», կանխատեսման 50% միջակայքը, և տեքստի գեներացման անգլերեն լեզուն: Մկնիկը բերված է իրական ցուցանիշների վերջին տվյալի վրա և ուղղանկյան մեջ ցույց է տալիս այդ ժամանակահատվածի արժեքը: Ինչպես տեսնում ենք ձկան և ձկնամթերքի արտահանման տարեկան ցուցանիշը դեպի ԵԱՏՄ գրանցել է կայուն աճ 2016թ. սկսած, որից հետո 2020թ. կեսից աճի տեմպը կրկնապատկվել է: 2023 թվականին արդեն ունեցել ենք ձկնաբուծության արտահանման 50 տոկոս անկում: Այսինքն 2022 թվականի աճը ուներ ժամանակավոր բնույթ:

Գծապատկեր 1. Կանխատեսումների առցան վահանակի օրինակ 1

Գծապատկեր 9.2.-ում ընտրված է Եվրոմիությունը որպես արտահանման գործընկեր, 62 ապրանքանիշը՝ որից ԱՏԳ ԱԱ 6203 «Կոստյում, անդրավարտիք, պիջակ (տղամարդու)» քառանիշ ապրանքանիշը: Ապրանքի արտահանումը ընտրված է բնեղեն արտահայտությամբ (Netweight KG), կանխատեսման միջակայքը 80%, իսկ ավտոմատ կերպով արտացոլվող տեքստի լեզուն՝ հայերեն: Գծապատկերներից երևում է որ տղամարդկանց կոստյումների արտահանումը դեպի ԵՄ պարբերաբար աճել է մինչև 2020թ, որից հետո գրանցվել է անկում՝ ամենայն հավանականությամբ պայմանավորված հակահամաճարակային միջոցառումներով: 2021-22թթ. գրանցվել է վերականգնողական աճ: Ըստ կանխատեսումների հաջորդ տարիների կտրվածքով տվյալ ապրանք-տարածաշրջան արտահանման համակցությունը զգալի աճ չի գրանցի:

Գծապատկեր 2. Կանխատեսումների առցան վահանակի օրինակ 2

Գծապատկեր 9.3.-ը ցույց է տալիս արտահանման ինտերակտիվ վահանակը, որտեղ ընտրված են Միջին Արևելքը, որպես տարածաշրջան և 71.՝ «թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղներ և քարեր» երկնիշ ապրանքանիշը: Կանխատեսման միջակայքը ընտրված է 50%, իսկ տեքստի արտացոլման լեզուն՝ ռուսերեն: Ինտերակտիվ գծապատկերները խոշորացվել են և արտացոլում են 2021 թվականից մինչև 202+ թվականը: Այս աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից դեպի Միացյալ Արաբական Էմիրություններ ոսկու և ադամանդների վերաարտահանմամբ: Ըստ կանխատեսման արտահանման աճ չի սպասվում:

Գծապատկեր 3. Կանխատեսումների առցան վահանակի օրինակ 3

Ձեզ նաև կհետաքրքրի.

  • Հայաստանի արտահանման այլընտրանքային ուղղություններ
  • Ռուսաստանի տնտեսությունը Հայաստանից ավելի մեծ կախման մեջ է

ԶԼՄ հաղորդագրություններ արտահանման վերաբերյալ

Դիտեք իմ հարցազրույցը, տված factor.tv լրատվամիջոցին, որտեղ քննարկվում է թե որ երկրներ կարող է արտահանվել Հայաստանի գյուղատնտեսական ապրանքները, բացի Ռուսաստանից։

English Summary

Introducing the Armenia Export Online Dashboard

We’ve developed a user-friendly online Dashboard, offering insights into over 2,000 forecasts for Armenia’s primary exports. The website generates automatic text descriptions in Armenian, English, and Russian, providing a comprehensive overview of product exports to key partner regions. The interactive dashboard boasts six selection fields, including region, product codes, forecast indicators, and language preferences. Explore dynamic charts illustrating export dynamics and a 2-year forecast horizon for informed decision-making. Please note that for the best experience, the panel is currently optimized for computers.

Experience the power of the Armenia Export Online Panel by visiting this link.

Հղում

Թավադյան, Ա. (2023, December 4). Հայաստանի արտահանման Առցանց վահանակի հնարավորությունների նկարագրություն. Tvyal Newsletter. https://tvyal.com/newsletter/hy/2023/2023-12-04/

Վերլուծության կոդը հասանելի է GitHub-ում:

Բովանդակություն

    • Ձեզ նաև կհետաքրքրի.
  • ԶԼՄ հաղորդագրություններ արտահանման վերաբերյալ
  • English Summary

Նույն թեմայով

ՀՀ առևտրաշրջանառության վերլուծություն Nov 2023
Ոսկե Պատրանք. Հայաստանի արտահանման իրական պատկերը Feb 2025
Ոսկե Պատրանք. Հայաստանի արտահանման իրական պատկերը Sep 2024
Հայաստան` ռուսական ոսկու հանգրվան Jul 2024
Հայաստանի հյուրընկալության սառչում․ Ծառայությունների արտահանման ուսումնասիրություն Apr 2024
Արտահանման 55.3 տոկոս աճ թե՞ -12.2 տոկոս անկում Feb 2024

Loading…