Արևային էլեկտրակայանները կազմելու են 2023թ. արտադրության 11 տոկոսը
11 December 2023 Աղասի Թավադյան
Տնտեսություն Էներգետիկա

Արևային էլեկտրակայանները կազմելու են 2023թ. արտադրության 11 տոկոսը

Էլեկտրաէներգիա Արևային էներգիա Կանխատեսում 5 րոպե

Արևային էլեկտրակայանները կազմելու են 2023թ. արտադրության 11 տոկոսը:

Առաջին գծապատկերում պատկերված է էլեկտրաէներգիայի ամսական արտադրությունը Հայաստանում ըստ կայանների տեսակների 2023 թվականի համար: Հետաքրքիր է, որ արևային էներգիան 2023թ. հուլիսին ապահովել է ընդհանուր էլ. արտադրության 13.6%-ը: Սա վկայում է արևային էներգիայի իրական ներուժի մասին: ️2023թ. առաջին 9 ամիսների կտրվածքով արևային էներգիան ապահովել է ընդհանուր արտադրության 9.3%-ը կամ 680.8 մլն. կՎտ. ժամ:

Գծապատկեր 1. Էլեկտրաէներգիայի ամսական արտադրությունը Հայաստանում

Ծով ելք չունեցող երկրի համար, որը մեծապես կախված է ներկրվող հանածո վառելիքից, արևային էներգիան կարևոր է դառնում մի քանի պատճառներով: Նախ, արևային էներգիան ապահովում է էներգիայի ապակենտրոնացված աղբյուր՝ նվազեցնելով կախվածությունը արտաքին մատակարարներից և բարելավելով էներգետիկ անվտանգությունը: Նշենք, որ 2022 թվականին 43 տոկոսը կամ 3 878.7 մլն կՎտ ժամը արտադրվել էր ՁԷԿ-ի կողմից, որն օգտագործում է Ռուսաստանից ներմուծված գազ էլեկտրականության արտադրման համար և ներքին շուկայում ամենաթանկ էլեկտրականության աղբյուրն է: Օգտագործելով արևի էներգիան Հայաստանը կարող է զգալիորեն նվազեցնել իր խոցելիությունը աշխարհաքաղաքական լարվածություններից, գների տատանումներից և ներմուծվող գազի հետ կապված մատակարարման խափանումներից:

Երկրորդ գծապատկերը արտացոլում է էլեկտրականության տարեկան արտադրությունը ըստ էլեկտրակայանների տեսակների: Գծապատկերի ստորին հատվածում տրված են յուրաքանչյուր տարվա արտադրության տոկոսային կշիռները: Այսպես, 2015-ին էլ. արտադրության 35 տոկոսը ապահովել է ՋԷԿ-ը, 32-ը՝ ՀԱԷԿ-ը, և 28-ը՝ ՀԷԿ-ը: 2022-ին արդեն համապատասխանաբար՝ 43, 32, 22, իսկ արևային էլեկտրակայանները` դեռևս 3 տոկոսը:

Գծապատկերը արտացոլում է նաև 2023 և 2024 թվականի կանխատեսումները 2 մոդելներով (AUTO.ARIMA և BATS)՝ տալով նաև անորոշության միջակայքը: 2 մեթոդով կանխատեսումներն էլ համարժեք են 2023 թվականի համար՝ կանխատեսելով, որ արևային էլեկտրաէներգիան այս տարի կազմելու է ընդհանուր արտադրության 10-11 տոկոսը: 2024 թվականին արևային էլեկտրաէներգիան ապահովելու է ընդհանուրի 12-14 տոկոսը:

Գծապատկեր 2. Էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալները և կանխատեսումը

3-րդ գծապատկերում ցուցադրված է Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ամսական ծավալներն ըստ էլեկտրակայանների տեսակների: Գծապատկերում տրված է նաև 2 տարվա կանխատեսումը մինչև 2026 թվականը:

Հրազդանի ՋԷԿ-ը, որն այս պահին արտադրում է ամենաշատ էլեկտրաէներգիան, ունի անփոփոխ, կայուն աճի միտում: Ընդհանուր այս ոլորտում էլեկտրականության արտադրության փոփոխություններ չեն սպասվում:

Գծապատկերից երևում է Հայկական ատոմային էլեկտրակայանի պլանային սեզոնային անջատումները, որոնք 2016 թվականից ի վեր պլանային անջատումներ են, ուղղված ատոմակայանի վերագործարկման և ժամկետի երկարացմանը:

Հիդրոէլեկտրակայանների արտադրությունն ունի նվազման միտում: Եթե 2017 թվականին միջինը՝ ամսական արտադրվում էր մոտ 200 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ապա 2023-ին ամսական արդեն` մոտ 150 մլն կՎտ ժամ: Այստեղ տենդենցն կախված է ջրառի սեզոնայնությամբ, որն արտացոլվում է նաև կանխատեսումների մեջ:

Հայաստանն այս պահին գտնվում է արևային էլեկտրաէներգիայի էքսպոնենցիալ աճի կորի վրա: Գծապատկերում հստակ երևում է արևային էլեկտրաէներգիայի աճը և սեզոնայնությունը: 2024 թվականին էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 12-14 տոկոսը ապահովելու են արևային էլեկտրակայանները, որը գրեթե հավասարազորվելու է հիդրոէլեկտրակայանների արտադրանքին:

Գծապատկեր 3. Էլեկտրաէներգիայի արտադրության ամսական դինամիկան և կանխատեսումը

Շուտով էներգիայի պահանջարկի մեծ մասը հստակորեն ապահովվելու է արևային էլեկտրաէներգիայով: Ինչպես նաև բնակարանների տաքացումը և մեքենաների լիցքավորումը կատարվելու է էլեկտրականությամբ: Վերջինս կբարձրացնի էլեկտրականության հանդեպ պահանջարկը: Պետք է պատրաստ լինել, որ պահանջարկը կարող է 2 անգամ և ավել աճել: Հայաստանում էլեկտրականության արտադրության ծավալները պետք է առնվազն 2 անգամ աճեն: Սա նշանակում է, որ մի քանի տարում Հայաստանի էլեկտրական ենթակառուցվածքները պետք է պատրաստ լինեն ապահովել տարեկան 18 000 մլն կՎտ ժամ հոսանք: Պահանջարկի և առաջարկի հնարավոր կրկնապատկումը կարող է լարվածության տակ դնել էլեկտրական ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ է հրատապ թարմացնել:

Հեղուկ գազի գինը սահմանին

Որպես բոնուս ներկայացնենք նաև հեղուկ գազի գնի փոփոխությունը Հայաստանի սահմանին:

Գծապատկեր 4. Հեղուկ գազի գինը սահմանին

ԶԼՄ հաղորդագրություններ

1in.am լրատվամիջոցին տվել եմ հարցազրույց:

Հարցազրույցը տալիս է հետևյալ հարցերի պատասխանները.

  • Ինչպե՞ս կառավարությունը դարձավ ԶՊՄԿ 23 տոկոսի բաժնետեր:
  • Ի՞նչ ապրանք ենք արտահանել, որը սանկցիաների տակ է ընկել:
  • Ինչպե՞ս Mobile Center խանութների ցանցը դարձավ 6-րդ ամենախոշոր հարկատուն:
  • Բացի Ռուսաստանից էլ որտե՞ղ կարող ենք արտահանել մեր ծիրանը:

RUSARM INFO լրատվամիջոցով ռուսերեն խոսել եմ դեպի Հայաստան վերջին 2 տարում գրանցված փողի մեծ ներհոսքի մասին:

Սխալների ուղղում

Այս նյութի նախնական տարբերակի մեջ առկա էր կանխատեսման սխալ, որի պատճառն այն է, որ 2023թ հուլիսից վիճակագրական կոմիտեում տեղադրված էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները: Տվյալների բազան ստացել է այս հաշվետվությունները համացանցից ավտոմատացված կերպով ներբեռնելով և տվյալների բազայի ավտոմատացված հաշվարկմամբ, որտեղ ամսվա տվյալը ստացվել է տվյալ ամսից հանելով նախորդ ամսվա կումուլատիվ գումարը:

Այդ հանգամանքով այս նյութի նախնական տարբերակի մեջ 2023 թվականի հունի արևային էլեկտրաէներգիայի արտադրության տվյալն իր մեջ ներառում էր նաև այդ ամսվա կոմերցիոն արտադրության ծավալները, ինչպես նաև 2023 թվականի սկզբից մինչև հունիսը ներառյալ ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները:

Այս վերլուծության նախորդ տարբերակի մեջ բոլոր գծապատկերները, հաշվարկները, կանխատեսումները և տեքստն արդեն ուղղված են: Հին տարբերակը չի ջնջվի և լինելու է այս հղման տակ:

English Summary

Armenia’s Solar Surge: A Transformative Shift in Energy Landscape

In the coming year, solar power plants are set to play a significant role in Armenia’s energy landscape, constituting a noteworthy 12 percent of the total electricity production. The latest data reveals a promising trend, with solar energy contributing 30.1 percent to the overall production in July 2023 alone. This highlights the untapped potential of solar energy, accounting for 9.3 percent of the total production in the first nine months of 2023. For Armenia, heavily reliant on imported fossil fuels, embracing solar power offers a decentralized energy source, reducing dependency on external suppliers, enhancing energy security, and mitigating vulnerabilities to geopolitical tensions and supply disruptions.

Furthermore, the annual production forecast for 2023 anticipates that solar electricity will constitute 12 percent of the total production, reflecting the growing significance of solar energy in the national energy mix. The forecasts for 2024 vary, underscoring the need for continued exploration and discussion. Emphasizing the critical role of solar power in reducing dependence on expensive imported gas, this shift aligns with Armenia’s strategic objectives for sustainable energy development.

The trajectory of solar electricity production in Armenia appears poised for exponential growth, with forecasts indicating that it could potentially contribute 20 percent of the electricity generation by 2024, surpassing hydropower. However, this surge in demand for solar energy also underscores the importance of updating the electrical infrastructure to handle a potential doubling of supply and demand, ensuring a resilient and sustainable energy future for Armenia.

Հղում

Թավադյան, Ա. (2023, December 11). Արևային էլեկտրակայանները կազմելու են 2023թ. արտադրության 11 տոկոսը. Tvyal Newsletter. https://tvyal.com/newsletter/hy/2023/2023-12-11/

Վերլուծության կոդը հասանելի է GitHub-ում:

Բովանդակություն

  • Հեղուկ գազի գինը սահմանին
  • ԶԼՄ հաղորդագրություններ
  • Սխալների ուղղում
  • English Summary

Նույն թեմայով

էլեկտրիկ Հայաստան․ Ցանցի խոցելիությունից մինչև արևային հեռանկարներ Sep 2024
էլեկտրիկ Հայաստան․ էլեկտրականության արտադրության և արտահանման կրճատում May 2024
Բենզինի գնը իջնելու է մինչև 400 Nov 2023
Բենզինի գնի թանկացման պատճառները Nov 2023
Բենզինի գինը թա՞փ է հավաքում Dec 2024
Բենզինի գինը թա՞փ է հավաքում Mar 2024

Loading…