Գյուղատնտեսությունից արդյունաբերություն անցումը
18 December 2023 Աղասի Թավադյան
Տնտեսություն Հայաստան

Գյուղատնտեսությունից արդյունաբերություն անցումը

ՀՆԱ կառուցվածք Գյուղատնտեսություն Արդյունաբերություն 4 րոպե

Կամ գյուղատնտեսությունը կոլապսի է ենթարկվել

Ընդհանուր առմամբ այս 10 տարում ՀՆԱ-ն ավելի քան կրկնապատկվել է՝ 2013-ին կազմելով 6.38 տրիլիոն դրամ, իսկ 2023-ին ակնկալվում է, որ ՀՆԱ-ն լինելու է ավելի քան 13 տրլն դրամ: 10 տարի առաջ՝ 2013 թվականին, Հայաստանի ՀՆԱ-ի 19.5 տոկոսն ապահովում էր գյուղատնտեսությունը, որը կազմում էր 1.24 տրիլիոն դրամ, արդյունաբերությունը գտնվում էր երկրորդ տեղում՝ կազմելով ՀՆԱ-ի 14.3 տոկոսը, կամ 920 մլրդ դրամ:

2023 թվականին պատկերը հակառակն է. արդյունաբերությունն արդեն գտնվում է առաջին տեղում՝ ապահովելով ՀՆԱ-ի 17.3 տոկոսը, իսկ գյուղատնտեսությունն այս 10 տարվա մեջ գրեթե 20 տոկոս բաժնեմասից իջել է 10.2 տոկոսի:

Հուշագրավ է, որ այս 10 տարվա մեջ ՀՆԱ-ն աճել է ավելի քան 2 անգամ, իսկ գյուղատնտեսությունը գրեթե աճ չի արձանագրել՝ աճելով չնչին 5 տոկոսով: Արդյունաբերությունն այս 10 տարվա մեջ աճել է 2.5 անգամ: Գյուղատնտեսությունն արդեն գտնվում է 3-րդ տեղում՝ արդյունաբերությունից և մեծածախ ու մանրածախ առևտրից հետո:

Դիտարկենք նաև շինարարության ոլորտը, որի մասնաբաժինն այս 10 տարիների ընթացքում 13%-ից իջել է 9.1%-ի: Այս ոլորտում արձանագրվել է 40 տոկոս աճ: Անշարժ գույքի հետ կապված գործունեությունը (L) աճել է ավելի քան 2 անգամ:

Գծապատկեր 1. ՀՆԱ-ի մեջ ապրանքների և ծառայությունների թողարկման փոփոխությունը

Դիտարկենք, թե ապրանքների և ծառայությունների թողարկման որ ճյուղերն են ունեցել ամենազգալի աճն այս 10 տարիների ընթացքում:

Ինչպես երևում է, միակ ճյուղը, որը գրեթե նույնն է մնացել այս 10 տարիների ընթացքում, դա գյուղատնտեսությունն է: Այս ճյուղն այս ընթացքում աճ չի արձանագրել: Եթե հաշվի առնենք նաև գնաճը, ապա աճի տենդենցը բացասական է եղել: Փաստացի գրեթե բոլոր ճյուղերը գրանցել են 2 և ավելի անգամ աճ, բացի գյուղատնտեսությունից:

Ամենամեծ աճը գրանցել են (I) Կացության և հանրային սննդի կազմակերպման և (R) Մշակույթի, զվարճությունների և հանգիստի ոլորտները, որոնք այս 10 տարիների ընթացքում աճել են համապատասխանաբար ավելի քան 4.7 և 4 անգամ: Սա առաջին հերթին խոսում է Հայաստանում տուրիզմի զարգացման վերաբերյալ:

Ֆինանսական և ապահովագրական գործունեությունն աճել է ավելի քան 3.6 անգամ:

  • Նշում. Այս հետազոտության մեջ 2023 թվականի տվյալները 2023 թվականի 1-ին, 2-րդ, 3-րդ, ինչպես նաև 2022 թվականի 4-րդ եռամսյակի կումուլատիվ գումարն են, որոնք ներկայացնում են տարեկան արժեքը:

Գծապատկեր 2. ՀՆԱ-ի կառուցվածքի 2013-ից մինչև 2023 թվականի աճի համեմատությունը

Սխալների ուղղում

Նախորդ նյութի մեջ առկա է կանխատեսման սխալ, որի պատճառն այն է, որ 2023թ. հուլիսից վիճակագրական կոմիտեում տեղադրված էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները: Տվյալների բազան ստացել է այս հաշվետվությունները համացանցից ավտոմատացված կերպով ներբեռնելով և տվյալների բազայի ավտոմատացված հաշվարկմամբ, որտեղ ամսվա տվյալը ստացվել է՝ տվյալ ամսվա կումուլատիվ գումարից հանելով նախորդ ամսվա կումուլատիվ գումարը:

Այս հանգամանքով անցած շաբաթ Ձեզ ուղարկած նյուզլեթերի մեջ 2023 թվականի հունիսի արևային էլեկտրաէներգիայի արտադրության տվյալն իր մեջ ներառում է այդ ամսվա կոմերցիոն արտադրության ծավալները, ինչպես նաև 2023 թվականի սկզբից մինչև հունիսը ներառյալ ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները: Դա է պատճառը, որ տվյալների մեջ առկա է հանկարծակի և չկրկնվող աճ 2023թ. հունիսին, որը ենթադրաբար կազմում էր այդ ամսվա արտադրության մոտ 30 տոկոսը: Սա սխալ է:

Նախորդ վերլուծության մեջ բոլոր գծապատկերները, հաշվարկները, կանխատեսումները և տեքստն արդեն ուղղված են: Սեղմեք այս հղումը ճշգրտված տարբերակին անցնելու համար: Հին տարբերակը չի ջնջվի և լինելու է այս հղման տակ:

Գծապատկերում արտացոլված էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալների ճշգրտված կանխատեսումը:

Գծապատկեր 3. Էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալները և կանխատեսումը

ԶԼՄ հաղորդագրություններ

Panorama.am լրատվամիջոցին տվել եմ հարցազրույց:

Այս վիդեոնյութը, ըստ իս, դեռևս իմ ամենաանմիջական զրույցներից է: Խորհուրդ եմ տալիս դիտել այն: Պետք է հասկանալ, թե 2023 թ.-ին ինչու չունեցանք 2022 թ.-ի չափ բարձր տնտեսական աճ:

English Summary

The transition from agriculture to industry in Armenia

In the past decade, Armenia has undergone a transformative shift from an agriculture-dominated economy to one led by industry. In 2013, agriculture contributed 19.5% to the GDP, amounting to 1.24 trillion drams, while industry held the second spot with 14.3% at 920 billion drams. Fast forward to 2023, industry has claimed the top spot, constituting 17.3% of the GDP, while agriculture has seen a decline from nearly 20% to 10.2%. Despite an overall GDP growth of over 2 times, agriculture has only experienced a marginal 5% increase, placing it in 3rd position after industry and wholesale/retail trade. Notably, the construction sector has witnessed a 40% increase, although its share in the GDP has decreased from 13% to 9.1% over the same period.

Examining the growth trajectory of various sectors reveals a stark contrast. While almost all industries recorded a 2-fold or more growth, agriculture remained stagnant, registering minimal positive growth even when adjusted for inflation. Branches like Accommodation and Catering, as well as Culture, Entertainment, and Recreation, stood out with growth rates exceeding 4.7 and 4 times, signaling a burgeoning tourism industry in Armenia. Financial and insurance activities also experienced significant expansion, increasing more than 3.6 times. This dynamic shift underscores Armenia’s evolving economic landscape and the rising prominence of diverse sectors beyond traditional agriculture.

Նվեր Ամանորի նախօրեին / A little gift before Christmas

Ձեզ եմ ընծայում իմ կողմից կոդով ստեղծված նկարը:

Անվանումը՝ Թռչուններ և խխունջներ

Title: Birds & Snails

Սպասեք ավելի շատ նվերների հաջորդ նյուզլեթերին, որը լինելու է մեր կողմից պատրաստած այս տարվա վերջին հաղորդագրությունը:

Հղում

Թավադյան, Ա. (2023, December 18). Գյուղատնտեսությունից արդյունաբերություն անցումը. Tvyal Newsletter. https://tvyal.com/newsletter/hy/2023/2023-12-18/

Վերլուծության կոդը հասանելի է GitHub-ում:

Բովանդակություն

    • Կամ գյուղատնտեսությունը կոլապսի է ենթարկվել
  • Սխալների ուղղում
  • ԶԼՄ հաղորդագրություններ
  • English Summary
  • Նվեր Ամանորի նախօրեին / A little gift before Christmas

Նույն թեմայով

10 տարվա գյուղատնտեսության կոլափսը Mar 2024
ՀՀ առևտրաշրջանառության վերլուծություն Nov 2023
2024թ․ պետական բյուջեի ուսումնասիրություն Nov 2023
Զրույց, Ռուսաստանի տնտեսությունը Հայաստանից ավելի մեծ կախման մեջ է։ Sep 2023
Շքեղ թվերի ետևում․ Հայաստանի տնտեսական աճի ստվերը Mar 2025
Ոսկե Պատրանք. Հայաստանի արտահանման իրական պատկերը Feb 2025

Loading…