Wildberries-ը աճել է 35 անգամ 1 տարվա ընթացքում
2 February 2024 Աղասի Թավադյան
Տնտեսություն Հայաստան

Wildberries-ը աճել է 35 անգամ 1 տարվա ընթացքում

Հարկեր Էլեկտրոնային առևտուր Wildberries 4 րոպե

2023 թվականի 4-րդ եռամսյակի կտրվածքով Wildberries ընկերությունը 4-րդ ամենախոշոր հարկատուն է, որի հարկերը մեկ տարվա ընթացքում աճել են 35 անգամ։

Նույն միտումը նկատվում է Մոբայլ Սենթր և Վեստա ընկերությունների մոտ, որոնց հարկային մուտքերը մեկ տարվա ընթացքում աճել են համապատասխանաբար 2,6 և 3,9 անգամ։ Այս ընկերությունները նույնպես 2023 թվականի ամենախոշոր 5 հարկատուների ցանկում են։

Անդրադառնանք յուրաքանչյուր ընկերությանը։

Վայլդբերիս

Wildberries-ը 2023 թվականի 4-րդ եռամսյակի կտրվածքով դարձել է 4-րդ խոշոր հարկատուն՝ վճարելով 13,9 մլրդ դրամ հարկ։ 2023 թվականի 4-րդ եռամսյակում իրենից առաջ են միայն «Գրանդ Տոբակո» (24,3 մլրդ դրամ), «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (18,5 մլրդ դրամ) և «Մոբայլ սենթր արտ» (16,0 մլրդ դրամ) ընկերությունները։

Նշենք, որ ընդհանուր 2023 թվականի համար Wildberries-ը 6-րդ տեղում է՝ վճարելով 26,5 մլրդ դրամ հարկ, որի կեսից ավելին վճարվել է վերջին եռամսյակում։

Դեռևս երկու տարի առաջ Wildberries ընկերությունը Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկում 400-րդ հորիզոնականից էլ ցածր էր։ 2022 թվականին այս կազմակերպությունը վճարել է 0,8 մլրդ դրամ հարկ՝ մեկ տարում աճելով 35 անգամ։

Նշենք, որ այս կազմակերպության 2022 թվականին վճարված 762 միլիոն դրամ հարկի միայն 70,3 տոկոսն է եղել ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ), իսկ 21,6 տոկոսը՝ եկամտահարկ։ Փաստացի վճարված եկամտահարկի մասնաբաժինն ավելացել է 2023 թվականին, սակայն եկամտահարկի մասնաբաժինը զգալի կրճատվել է, քանզի այս կազմակերպության ԱԱՀ վճարները 1 տարվա ընթացքում աճել են 48 անգամ։

Նման արագ, էքսպոնենցիալ աճի պայմաններում Wildberries-ը հաջորդ տարի կարող է դառնալ ամենախոշոր հարկատուն։ Wildberries-ի հարկերի 97,5 տոկոսը ԱԱՀ է, մաքսատուրքեր չի վճարել, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է։

Աղյուսակ 1. Wildberries, 4-րդ խոշոր հարկատուն 2023 թվականի 4-րդ եռամսյակում

Մոբայլ Սենթր

Մոբայլ Սենթր կազմակերպության հարկերի 95,5 տոկոսը Ավելացված արժեքի հարկն է, որը համազոր է Wildberries ընկերությանը։ Ընդ որում՝ 2023 թվականին ընդհանուր հարկային վճարները 2022 թվականի համեմատ աճել են 2,6 անգամ (17,6 մլրդ դրամից մինչև 46,1 մլրդ դրամ), իսկ 2021-ի համեմատ՝ 10,4 անգամ։

2023 թվականի հունվարից մինչև նոյեմբեր Հայաստանն արտահանել է 442,3 մլն դոլարին համարժեք սմարթֆոններ, որոնք հիմնականում ներմուծվել են Վիետնամից և վերաարտահանվել Ռուսաստան։ Միայն սմարթֆոնների արտահանումը կազմել է ընդհանուր արտահանման 6 տոկոսը։

Գծապատկեր 2. Mobile Center, 3-րդ խոշոր հարկատուն 2023 թվականի 4-րդ եռամսյակում

Եթե մինչև 2021 թվականը ալկոհոլային խմիչքները՝ հայկական կոնյակի գլխավորությամբ, զբաղեցնում էին Ռուսաստան արտահանման առաջին տեղը, ապա այժմ դրանք հեռախոսներն ու սպառողական էլեկտրոտեխնիկան են։

Գծապատկեր 3. Սմարթֆոնների արտահանումը և ներմուծումը Հայաստան

Նշենք, որ մեր կողմից ստեղծվել է օնլայն հարթակ, որը գնահատում և կանխատեսում է Հայաստանի արտահանումը տարբեր տարածաշրջաններով և ապրանքներով։ Հարթակում տրված է ավելի քան 2000 կանխատեսում։

Ավելի քան 2000 կանխատեսում. Հայաստանի արտահանումը:

“ՓՐԻԹԻ ՈՒԵՅ” ՍՊԸ (Վեստա)

Ի տարբերություն Wildberries-ի և Mobile Center-ի, Pretty Way (Vesta) ընկերությունը իր հարկային եկամուտների ընդամենը 62,1 տոկոսն է ստացել ավելացված արժեքի հարկից։ Հատկանշական է, որ ի տարբերություն վերոնշյալ ընկերությունների, Pretty Way-ը վճարում է զգալի մաքսավճարներ։ 2023 թվականին ընդհանուր հարկային եկամուտները կազմել են 33,3 մլրդ դրամ, մաքսատուրքերը կազմել են 29,5 մլրդ դրամ կամ 88,6 տոկոս։ Մաքսատուրքերը սովորաբար հաշվարկվում են մաքսային արժեքի հիման վրա՝ ներառելով ներմուծվող ապրանքների արժեքը բոլոր կիրառելի հարկերի հետ միասին, ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Ուստի մաքսային եկամուտների մի մասը ներառում է ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ն։

Դրա մասին է վկայում նաև այն, որ 2023 թվականին նախապատրաստված բյուջեից Pretty Way-ին վերադարձվել է անուղղակի հարկերից 17,7 մլրդ դրամ (53 տոկոս)։ Նման վերադարձները կատարվում են հիմնականում մի պետությունից մյուս պետություն ապրանքի տեղափոխման հետ կապված անուղղակի հարկերի վերադարձից։

Pretty Way ընկերության հարկային եկամուտները 2023 թվականին 2022 թվականի համեմատ աճել են 3,9 անգամ (8,5 մլրդ դրամից մինչև 33,3 մլրդ դրամ), իսկ 2021 թվականի համեմատ՝ 16,5 անգամ։ Հարկ է նշել, որ կենցաղային տեխնիկան (համակարգիչներ, մոնիտորներ, հեռուստացույցներ, տպիչներ) կազմում են ՀՀ արտահանման զգալի տոկոսը։ 2023 թվականին Էլեկտրական սարքավորումները (արտաքին տնտեսական գործունեության 85 երկնիշ ծածկագր) կազմել են արտահանման 13 տոկոսը։

Գծապատկեր 4. Vesta-ն (Pretty Way), 5-րդ խոշոր հարկատուն 2023 թվականի 4-րդ եռամսյակում

English Summary

🍇🚀 Wildberries grew 35 times in 1 year

  • Wildberries’ Remarkable Growth:

In the 4th quarter of 2023, Wildberries experienced an astonishing 35-fold increase in taxes, securing its position as the 4th largest taxpayer in Armenia. The company’s tax contributions amounted to 13.9 billion drams, surpassing renowned entities like “Grand Tobacco” and “Zangezur Copper-Molybdenum Combine.” Notably, Wildberries jumped from below the 400th position to the 6th largest taxpayer within just two years, paying a total of 26.5 billion drams in taxes for 2023. This rapid growth, mainly driven by Value Added Tax (VAT), positions Wildberries as a potential front-runner for becoming the leading taxpayer in the coming year.

  • Insights into Other Major Taxpayers:

Mobile Center, the 3rd largest taxpayer in Q4 2023, closely followed Wildberries, contributing 46.1 billion drams in taxes, with a significant portion (95.5 percent) attributed to Value Added Tax. Meanwhile, Pretty Way (Vesta), securing the 5th position, demonstrated a distinctive tax structure with 62.1 percent of its revenue derived from VAT and notable customs fees. The company’s tax revenues surged to 33.3 billion drams in 2023, showcasing a 3.9-fold increase compared to 2022. Additionally, Armenia’s export dynamics highlighted a shift from alcoholic beverages to smartphones and consumer electronics, signifying changing trends in the country’s economic landscape.

Հղում

Թավադյան, Ա. (2024, February 2). Wildberries-ը աճել է 35 անգամ 1 տարվա ընթացքում. Tvyal Newsletter. https://tvyal.com/newsletter/hy/2024/2024-02-02/

Վերլուծության կոդը հասանելի է GitHub-ում:

Բովանդակություն

    • Վայլդբերիս
    • Մոբայլ Սենթր
    • “ՓՐԻԹԻ ՈՒԵՅ” ՍՊԸ (Վեստա)
  • English Summary

Նույն թեմայով

Հայաստանը հարկում է ժամանակը․ Խաղ տնտեսական աճի հետ Aug 2024
Mobile Centre-ը Հայաստանի ամենախոշոր հարկատուն է May 2024
Հայաստան` Կովկասի վագր, թե՞ թանկ երազանք Dec 2024
Վտանգավոր թվեր․ Հայաստանի տնտեսական «հրաշքի» մութ կողմը Nov 2024
Աշխատավարձի միջինից այն կողմ Oct 2024
Մասնավոր աշխատատեղերի գրեթե 80 տոկոսը Երևանում է Oct 2024

Loading…