Հայաստանի հյուրընկալության սառչում․ Ծառայությունների արտահանման ուսումնասիրություն
26 April 2024 Աղասի Թավադյան
Տնտեսություն Հայաստան

Հայաստանի հյուրընկալության սառչում․ Ծառայությունների արտահանման ուսումնասիրություն

Ծառայություններ Արտահանում ՏՏ ոլորտ 5 րոպե

Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման ուսումնասիրության համար օգտագործվել է ՀՀ վճարային հաշվեկշռի եռամսյակային տվյալները: Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների առևտրաշրջանառությունը զգալի անկում է ունեցել՝ հիմնականում պայմանավորված զբոսաշրջային ծառայությունների արտահանման և ներմուծման նվազմամբ։ 2021 և հատկապես 2022 թվականին առկա են ծառայությունների առևտրաշրջանառության վերականգնողական աճ, որը շարունակվել է մինչև 2023 թվականի չորրորդ եռամսյակը։ 2023 թվականի չորրորդ եռամսյակում արդեն գրեթե բոլոր ծառայությունների արտահանումը կրճատվել է։

Գծապատկեր 1.

Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել։

Ինչպես երևում է, Հայաստանի 2023 թվականի ծառայությունների արտահանման հիմնական ոլորտներն են եղել ճանապարհորդությունը և ՏՏ ծառայությունները՝ համապատասխանաբար 3 մլրդ և 1 մլրդ դոլարի, որոնք կազմել են 2023 թվականի ծառայությունների արտահանման համապատասխանաբար 53.5 և 19.1 տոկոսը։ Այս ծառայությունների 2022-23 թվականների աճը ապահովել է նաև մեր տնտեսական աճի զգալի հատվածը։ Ծառայությունների կրճատման տենդենցը, որը կարող է շարունակվել 2024 թվականին, մտահոգիչ է հատկապես ընթացիկ հաշվեկշռի և բյուջեի մասին oրենքով պլանավորված 7 տոկոս տնտեսական աճի ապահովման տեսանկյունից։

Երկուս ու կես տարի վերականգնողական և կտրուկ աճից հետո 2023-ի 4-րդ եռամսյակից գրեթե բոլոր ծառայությունների արտահանումը և ներմուծումը կրճատվել են։ 2023 թվականի չորրորդ եռամսյակի հարաբերակցությունը երրորդ եռամսյակին ցույց է տալիս, որ տուրիստական կամ ճանապարհորդական ծառայությունները կրճատվել են գրեթե 2 անգամ՝ 42.6 տոկոսով, չնայած որ տարեկան կտրվածքով տուրիստական ծառայությունների արտահանումը աճել է 23.3 տոկոսով՝ հասնելով 3 մլրդ դոլարի։ Այսինքն տուրիստները 2023-ին Հայաստանում գնել են 3 մլրդ դոլարի տուրիստական ծառայություններ։ 2023-ի աճը հիմնականում ձևավորվել էր առաջին 3 եռամսյակների շարունակական աճի հաշվին։ Նշենք նաև, որ 2022 թվականին ծառայությունների արտահանումը աճել է ավելի քան 3 անգամ՝ հիմնականում ի հաշվի հետհամաճարակային վերականգնման աճի և ռուսական տուրիստների և ռելոկատների մեծ քանակությամբ ավելացմամբ։

Աղյուսակ 1.

Հայաստանի ծառայությունների արտահանման միտումը 2018-2023
միլիոն ԱՄՆ դոլար
Ծառայության անվանումը 2018 2019 2020 2021 2022 2023 2023 Q4*
Ճանապարհորդություն մլն $ աճ 1 329.0 10.4% 1 528.0 15.0% 287.3 -81.2% 784.2 172.9% 2 439.1 211.0% 3 009.3 23.4% -42.6%
ՏՏ, հեռահաղորդակցություն մլն $ աճ 235.8 11.4% 261.7 11.0% 328.5 25.5% 382.4 16.4% 711.4 86.0% 1 074.0 51.0% -8.7%
Տրանսպորտ մլն $ աճ 256.3 10.7% 275.4 7.4% 232.4 -15.6% 304.4 31.0% 585.2 92.2% 895.8 53.1% 70.4%
Շինարարություն մլն $ աճ 191.1 -7.7% 178.1 -6.8% 77.7 -56.4% 86.1 10.9% 104.2 21.0% 87.5 -16.1% -19.2%
Այլ գործնական ծառայություններ մլն $ աճ 45.9 -6.1% 43.2 -5.7% 42.4 -2.0% 36.2 -14.6% 56.0 54.7% 65.6 17.2% -7.5%
Այլ կողմերին պատկանող նյութական ռեսու… մլն $ աճ 35.5 67.1% 27.2 -23.3% 36.8 35.0% 41.0 11.6% 111.0 170.3% 200.2 80.5% -38.1%
Պետական ապրանքներ և ծառայություններ մլն $ աճ 44.5 7.9% 45.5 2.2% 33.2 -27.0% 37.3 12.4% 38.2 2.3% 34.2 -10.5% -7.5%
Ապահովագրություն և կենսաթոշակային ծառ… մլն $ աճ 28.0 8.3% 31.5 12.2% 28.7 -8.8% 34.7 21.0% 61.1 76.1% 77.0 26.0% 18.8%
Ֆինանսական ծառայություններ մլն $ աճ 14.4 45.9% 19.0 32.2% 19.1 0.5% 14.2 -26.0% 198.3 1 301.1% 158.9 -19.8% 0.3%
Անձնական, մշակութային և զվարճանքի ծառ… մլն $ աճ 19.0 0.6% 19.3 1.8% 10.3 -46.5% 11.1 7.7% 11.4 2.5% 11.7 2.1% -6.5%
Տեխնիկական սպասարկման և վերանորոգման … մլն $ աճ 2.8 -0.1% 4.7 72.5% 3.0 -37.6% 3.5 19.1% 4.5 26.9% 5.2 15.8% -2.5%
— — — — — — — — —
* 2023 Q4 - 2023 թվականի չորրորդ եռամսյակի հարաբերակցությունը երրորդ եռամսյակին
Ինչպես երևում է առաջին աղյուսակից 2023 թվականի չորրորդ եռամսյակում
կրճատման միտում ունեն բոլոր ծառայությունների արտահանումը, բացառությամբ
տրանսպորտային և կենսաթոշակային ծառայությունների։ Ֆինանսական
ծառայությունները 2023 թվականի 4-րդ եռամսյակում չնչին աճ են ցուցաբերել՝
չնայած տարվա կտրվածքով ֆինանսական ծառայությունները կրճատվել են 19.8
տոկոսով։

Նշենք նաև, որ 2022 թվականին ապրանքների և ծառայությունների արտահանման 43 տոկոսը ծառայություններն են եղել, 2023-ին այդ ցուցանիշը իջել է մինչև 39.8 տոկոս։

Ձեզ կարող է հետաքրքրել նաև հետևյալ վերլուծությունը.

💹🚀♻🟨 Ոսկու տենդ. Հայաստանի ապրանքների արտահանման կեսը վերաարտահանում է։

Գծապատկեր 2.

Դիտարկենք նաև 2020 թվականի ծառայությունների արտահանման և ներմուծամն անկումը։

Կորոնավիրուսի համաճարակի բռնկումը մեծ ազդեցություն ունեցավ Հայաստանում ծառայությունների արտահանման և ներմուծման ցուցանիշների վրա։ 2020 թվականին ծառայությունների առևտրաշրջանառության զգալի անկում է գրանցվել, ընդ որում՝ ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման ցուցանիշների։ 2020թ. ծառայությունների ներմուծումը նվազել էր 61,3%-ով՝ 2485 մլն ԱՄՆ դոլարից իջնելով 961 մլն ԱՄՆ դոլարի։ Ծառայությունների արտահանումը նվազել էր 55,9%-ով՝ 2402 մլն ԱՄՆ դոլարից հասնելով մինչև 1060 մլն ԱՄՆ դոլար։ Առևտրաշրջանառության էական նվազումը առաջին հերթին պայմանավորված է եղել զբոսաշրջային ծառայությունների արտահանման և ներմուծման կտրուկ կրճատմամբ։

Զբոսաշրջության ոլորտը, որը զգալիորեն նպաստում է ծառայությունների առևտրին, 2020 թվականին համավարակի պատճառով լուրջ հետընթաց ապրեց։ Գրանցվել է զբոսաշրջային ծառայությունների և՛ արտահանման, և՛ ներմուծման ծավալների զգալի անկում՝ արտահանումը 2020 թվականին նվազել է 82,0%-ով, իսկ ներմուծումը 84,5%-ով: Այս թվերը ընդգծում են ծառայությունների առևտրի ոլորտի մեծ կախվածությունը զբոսաշրջությունից: Ծառայությունների առևտրաշրջանառության անկման մեկ այլ ուշագրավ կողմը տրանսպորտային ծառայությունների ներմուծման կրճատումն էր: 2020 թվականին գրանցվեց 36.3% անկում:

Գծապատկեր 3.

Ձեզ կարող է հետաքրքրել նաև հետևյալ վերլուծությունը.

💸🔚🏦 Կապիտալի արտահոսք։

Չնայած 2020 թվականին ծառայությունների առևտրաշրջանառության զգալի անկմանը, 2021 և 2022թ. առկա է ծառայությունների ներմուծման և հատկապես արտահանման զգալի վերականգնողական աճ։ Ինչպես երևում է առաջին աղյուսակից, Հայաստանում ծառայությունների արտահանումը 2022թ. աճել է գրեթե 3.5 անգամ:

2022 թվականին ծառայությունների արտահանումը կազմել է 4,2 մլրդ դոլար՝ զբոսաշրջային ծառայություններ՝ 58,4%, տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 17,0%, տրանսպորտային ծառայություններ՝ 13,4%, շինարարական ծառայություններ՝ 2,5%։ 2021 թվականին ծառայությունների արտահանումը կազմել է 1,7 մլրդ դոլար՝ զբոսաշրջային ծառայություններ՝ 45,2%, տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 22,0%, տրանսպորտային ծառայություններ՝ 17,5%, շինարարական ծառայություններ՝ 5,0%։

Ինչպես երևում է երրորդ գծապատկերից, Հայաստանը ավելի շատ ներմուծում է տրանսպորտային ծառայություններ, քան արտահանում: Տրանսպորտային ծառայությունների հաշվեկշիռը Հայաստանում պակասուրդային է: Այս ցուցանիշը կոռելացված է ապրանքների ներմուծման և արտահանման հետ:

PODCAST !!

Խոսենք թվերով #5

Ինչքա՞ն հայ կունենանք Հայաստանում 2100 թվականին

  • 🔘 Ինչքա՞ն է Հայաստանի բնակչությունը և ինչպե՞ս է փոխվում վերջին տարիներին
  • 🔘 Ի՞նչ է լինելու արցախահայերի, ռուսների և հնդիկների գալով
  • 🔘 Ինչպիսի՞ն է Հայաստանի բնակչության սեռատարիքային կազմը
  • 🔘 Ինչքա՞ն հայ կունենանք առաջիկայում

How2B-ում «խոսում ենք թվերով»՝ տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ:

  • 00:00 Ժողովրդագրական ընդհանուր իրավիճակը Հայաստանում
  • 01։53 Դեմոգրաֆիկ փուլերն աշխարհում վերջին 100 տարիներին
  • 03։06 Հայաստանի բնակչության փոփոխությունը վերջին 30 տարիներին
  • 06:57 Հայաստան են եկել ռուսներ, արցախահայեր, հնդիկներ․ Ինչպե՞ս է փոխվում իրավիճակը
  • 10:44 Մենք էլ ենք դառնում ծերացող ազգ
  • 12։22 Կանայք Հայաստանում ավելի շատ են, թեև աղջիկ երեխաներ ավելի քիչ են ծնվում
  • 17։55 Ամփոփում ենք

Թեմայով վերլուծությունը ներկայացված է tvyal.com կայքում՝ 👫🧭💀 Հայաստանում 2 մլն հայ 2100 թվականին

ԶԼՄ հաղորդագրություն

Դիտեք Civilnet-ին տված իմ վերջին հարցազրույցը, որտեղ խոսում եմ 2024 թվականի տնտեսական մարտահրավերների մասին։

📺 Ոսկու տենդը Հայաստանում թափ է հավաքում. Աղասի Թավադյան 📺

Հղում

Թավադյան, Ա. (2024, April 26). Հայաստանի հյուրընկալության սառչում․ Ծառայությունների արտահանման ուսումնասիրություն. Tvyal Newsletter. https://tvyal.com/newsletter/hy/2024/2024-04-26/

Վերլուծության կոդը հասանելի է GitHub-ում:

Բովանդակություն

    • Դիտարկենք նաև 2020 թվականի ծառայությունների արտահանման և ներմուծամն անկումը։
  • PODCAST !!
    • Խոսենք թվերով #5
  • ԶԼՄ հաղորդագրություն

Նույն թեմայով

Ոսկե Պատրանք. Հայաստանի արտահանման իրական պատկերը Sep 2024
Հայաստան` ռուսական ոսկու հանգրվան Jul 2024
Արտահանման 55.3 տոկոս աճ թե՞ -12.2 տոկոս անկում Feb 2024
Ոսկե Պատրանք. Հայաստանի արտահանման իրական պատկերը Feb 2025
ՀՀ առևտրաշրջանառության վերլուծություն Nov 2023
🆘🇦🇲🧑🏼‍💻 SOS ՀՀ ՏՏ․ Վայրիվերում ոլորտում Aug 2024

Loading…