Աղասի Թավադյան
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Merry Christmas & Happy New Year
🎄🎅🎁✨🔔🕯️🦌🎉🍪🥛⛄🌨️🧤🧣🍬🍭
Շնորհակալ եմ, որ հետևում եք մեր գործունեությանը (կայքի հղումը)
Thanks for your time and for hanging with us (link to the website)
Երկու խոսք գծապատկեր-բացիկի մասին։ Գծապատկերը ՀՀ դեմոգրաֆիկ ծառն է՝ 1950 թվականից սկսած մինչև 2100 թվականի կանխատեսումը` ներկայացված որպես տոնածառ։
***Թող 2025 թվականը բացի նոր հնարավորությունների և հաջողությունների դռներ Ձեր առջև։
Ամփոփենք տարին
Այս տարվա ընթացքում մենք ստեղծել ենք․
- ավելի քան 45 վերլուծություն ⏳
- ավելի քան 16 հազար տող կոդ 💻
- ավելի քան 200 գծապատկեր 📊
- 1950 էլ․ փոստ բաժանորդագրվածների ցանկում, նախորդ տարվա վերջի 950-ի համեմատ 📬
- Ավելի քան 75 ԶԼՄ հաղորդակցություն
Let’s Summarize the Year
This year we have created:
- more than 45 analyses ⏳
- more than 16 thousand lines of code 💻
- more than 200 charts 📊
- 1950 subscribers in the mailing list, compared to 950 at the end of last year 📬
- More than 75 media communications
Ապագա պլաններ
Մեր թիմը նպատակադրված է առաջիկա տարվա ընթացքում հասնել հետևյալ նպատակներին․
- Կայքի ամբողջական թարմացում։ Անգլերեն և ռուսերեն լեզուների լիարժեք ընդգրկում։ Քոմենթների և ինտերակտիվ այլ համակարգերի ներդնում։
- tvyal.com հարթակը պլանավորում ենք դարձնել բոլոր հայկական (և ոչ միայն) տվյալների նորմալիզացված պորտալը, որտեղ հիմնականում անվճար նորմալիզացված տվյալներ հնարավոր կլինի ներբեռնել նաև API-ով, որը հետագայում հասանելի կլինի JS, Python, R և այլ լեզուների գրադարաններում։ Նշեմ, որ Armstat, CBA, cadastre.am և այլ պորտալների կողմից տրամադրվող տվյալները խառն են և չունեն ստանդարտիզացված կառուցվածք, տվյալներից շատերը PDF ֆորմատով են կամ ամսական տրվող առանձին աղյուսակներում, որոնք անհրաժեշտ է մաքրել և միավորել ժամանակային շարք ստանալու համար։ Բոլոր տվյալները պետք է ունենան նորմալիզացված, մաքուր տեսք:
- Նշենք, որ tvyal.com հարթակն իր գործունեությամբ արդեն իսկ այդ տվյալներից շատերի ավտոմատիզացված ներբեռնումը, մաքրումը և նորմալիզացված տվյալների բազա ստեղծելը կատարել է։ Տվյալների 70-90 տոկոսը հարթակում անվճար է լինելու։
- Պլանավորվում է շարունակել շաբաթական անվճար վերլուծությունները։ Սակայն ապագայում դրվելու է վերլուծության հիմնական մասը։ Որոշ զգայուն վերլուծություններ կամ վերլուծությունների ավելի խորը ներկայացումը վճարովի է լինելու։ Ամենայն հավանականությամբ գրանցումով ու ամսական վճարով, որը նաև ներառելու է նախորդ կետում նշած բոլոր տվյալներից API-ով օգտվելու հնարավորությունը։
- Պլանների մեջ կա նաև փոխարժեքի տվյալների լիարժեք ներկայացումը։ Արդեն 1 տարի է, ինչ մենք ավտոմատիզացված ստանում ենք այդ տվյալները։ Պլանավորվում է գրաֆիկական ներկայացում դնել փոխարժեքի վերջին բոլոր տվյալների։
- Պլանավորվում է մեծացնել ստորաբաժանումը, որը զբաղված կլինի հայկական ու այլ պետությունների կազմակերպությունների տվյալների մշակմամբ, համակարգմամբ, դրանցից արժեք քաղելով, ավտոմատիզացմամբ, կանխատեսմամբ և այլն։
ԶԼՄ հաղորդագրություններ
Դիտեք 1in.am-ին տված իմ վերջին հարցազրույցը, որտեղ ամփոփում եմ 2024-ը։
Հարցազրույցում շոշափվել են հետևյալ թեմաները․
- 🎯 Ո՞րն է մեր տնտեսության զարգացման իրական ուղղությունը արդեն 20 տարի։
- 🎯 Ինչո՞վ է թերի մեր հարկային համակարգը։
- 🎯 Ինչպե՞ս ուժեղացավ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։
- 🎯 Ի՞նչ սպասել 2025 թվականին։